ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք է համարել այն պնդումները, թե Ռուսաստանը ծրագրում է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ: Նման կարծիք նա հայտնել է ռազմական օդաչուների հետ շփման ժամանակ։
«Մենք, ունենալով այդ հարաբերակցությունը (ՌԴ-ում և ԱՄՆ-ում պաշտպանական ծախսերի), պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի հետ, թե՞ ինչ։ Դե, դա պարզապես զառանցանք է», - ասել է Պուտինը։