Միջազգային

Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փոխանակումը ՌԴ հատուկ ծառայությունների ենթադրյալ աշխատակից Վադիմ Կրասիկովի հետ, որը Գերմանիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել չեչեն դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար, լոբբինգ է արել ԱՄՆ պետքարտուղարության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

WSJ-ի տվյալներով՝ Նավալնիի փոխանակման շուրջ բանակցություններին Հիլարի Քլինթոնին մասնակցելու մասին խնդրել է հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը: Իր հերթին Ալեքսեյ Նավալնիի կինը ոչ պաշտոնապես դիմել էր Գերմանիայի իշխանություններին՝ փոխանակմանը հավանություն տալու խնդրանքով։