Միջազգային

«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Ուկրաինայի ՊՆ հատախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախապես իմացել է իր տարածքում ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին:

«Առնվազն 2024 թվականի փետրվարի 15-ից ՌԴ-ն գիտեր նախապատրաստման մասին։ Ես ձեզ ավելին ասեմ․ այդ տեղեկությունն անցել է Սիրիայում խմբավորման հետախուզական վարչության միջոցով։ Այնտեղից գնաց Մոսկվա: Եվ թող հեքիաթներ չպատմեն, որ տարօրինակ կերպով ամեն ինչ նյութականացավ ոչ մի տեղից», - ասել է նա ռազմավարական հաղորդակցությունների երրորդ միջազգային համաժողովում։