Միջազգային

«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-Հայաստան-ԵՄ եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին ու մեկնաբանել Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները այդ հանդիպման ու հնարավոր հետևանքների պատճառով։

«Ես ակնհայտորեն համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ: Այս հանդիպման հիմնական ուշադրությունը տնտեսական կայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում», - նշել է Միլլերը։