Միջազգային

«Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է»․ Զախարովա

Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար միայն սեփական բարեկեցությունը պահպանելու գործիք է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է Հարավային Կովկասի անվտանգությունն ապահովել: Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև։ 

Ֆրանսիան հետախուզական տվյալներ է հավաքագրում, լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը»,- հայտարարել է նա։