Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանին օգնելու համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է ապրիլին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը մի մի շարք մեղադրական հայտարարություններ հնչեցրել։ 

Հաջիզադեն նշել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նման բացահայտ հայանպաստ դիրքորոշումը, Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ն կաջակցեն իրեն Ադրբեջանի դեմ հերթական հնարավոր սադրանքներում: Այդ դեպքում ԵՄ-ը և ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար։ 

«Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ», - նշել է նա: