Միջազգային

Ադրբեջանից Վրաստան էլեկտրաէներգիայի ներկրումն աճել է 14 անգամ

Ադրբեջանից Վրաստան էլեկտրաէներգիայի ներկրումն աճել է 14 անգամ։ 2024թ․ հունվար-փետրվարին Վրաստանը հարևան երկրից գնել է 1,3 մլն դոլարի էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 89․000 դոլար, իսկ Ռուսաստանից ներկրումը 498․000 դոլարից նվազել է մինչև 363․000 դոլար։

Ընդհանուր առմամբ, էլեկտրաԷներգիայի ներմուծումն առաջին երկու ամսում երկրին արժեցել է 1,66 մլն դոլար, մինչդեռ 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 587.000 դոլար։ Այսպիսով, աճը կազմում է 182,5%։