Միջազգային

ԵՄ աջակցությունը Ուկրաինային սեփական շահերից է բխում. Բորել

Եվրամիությունն Ուկրաինային աջակցում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրուց դրդված, այլ սեփական շահերից։ Այդ մասին «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

«Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին՝ հաղթել այս պատերազմում, այլապես ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերին հսկայական վնաս կհասցվի։ Դա առատաձեռնության հարց չէ, Ուկրաինային աջակցելու հարց չէ, քանի որ մենք սիրում ենք ուկրաինացի ժողովրդին։ Դա բխում է մեր սեփական շահերից, ինչպես նաև ԱՄՆ-ի շահերից՝ որպես գլոբալ խաղացողի, նրա, ով պետք է ընկալվի որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է դաշնակիցների անվտանգությունը, և հենց այդ պատճառով մենք կոչ ենք արել ԱՄՆ-ին բացել և հաստատել լրացուցիչ բյուջեն», - ընդգծել է նա։