Միջազգային

Բալթիմորում կամրջի փլուզումից հետո մոտ 20 մարդ կարող է ջրահեղձ լինել

Փրկարարների խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, որոնք, հավանական է, գետն են ընկնել Բալթիմորում Ֆրենսիս Սքոթ Քիի անվան կամրջի փլուզման պատճառով։ Կամուրջը փլուզվել է, երբ նավը մխրճվել է դրա հենասյան մեջ: Այդ մասին քաղաքի փրկարար ծառայությունը հայտնել է CNN հեռուստաալիքին։ 

«Ցավոք, ինչպես հասկանում ենք, Պատապսկո գետում կարող է գտնվել մինչեւ 20 մարդ, ինչպես նաև մի քանի ավտոմեքենա», - հայտնել են փրկարարները: Ջրասուզակների թիմը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում, սակայն եղանակային պայմանները խիստ անբարենպաստ են: