ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածությունը դրսևորվեց երկուշաբթի օրը, երբ Վաշինգտոնը մի կողմ քաշվեց ու թույլ տվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ընդունել բանաև, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը Գազայում:
Քվեարկությունից ձեռնպահ մնալու՝ ԱՄՆ-ի որոշումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին դրդել է չեղարկել իր երկու գլխավոր խորհրդականների ծրագրված այցը ԱՄՆ: Այդ մասին հայտնել են երկու իսրայելցի պաշտոնյա: