Միջազգային

Միացյալ Թագավորությունը Չինաստանին մեղադրել է կիբերհարձակումների մեջ

Բրիտանական կառավարությունը երկուշաբթի օրը պաշտոնապես մեղադրել է Չինաստանին Մեծ Բրիտանիայի ժողովրդավարական հաստատությունների վրա կիբերհարձակումների շարքի համար:

Ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը հայտարարել է, որ «չինական պետության հետ կապված սուբյեկտները» կանգնած են եղել երկու առանձին «չարամիտ» հարձակումների հետևում, ինչպես Մեծ Բրիտանիայի ընտրական վերահսկիչ մարմնի, այնպես էլ հենց օրենսդիրների վրա: Ի պատասխան՝ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել երկու ֆիզիկական անձանց նկատմամբ և նկատողության համար կանչել Չինաստանի դեսպանին։ Պեկինը զայրացած է արձագանքել այդ հայտարարություններին՝ դրանք անվանելով «զրպարտություն»։