Միջազգային

Բալթիմորում ծովային կամուրջ է փլուզվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 2,57 կմ երկարությամբ ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել բեռնատար նավի բախման արդյունքում: 

Բեռնատար նավը բախվել է կամրջի հենասյանը, հրդեհվել ու խորտակվել։ Կառույցի փլուզման հետևանքով մի քանի ավտոմեքենա ընկել է գետը: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։