Միջազգային

ՄԹ-ն 10 տոննա հումանիտար օգնություն է օդով նետել Գազա

Միացյալ Թագավորության թագավորական ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը առաջին անգամ ավելի քան 10 մետրիկ տոննա պարենամթերք են նետել Գազա: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Օգնությունը, որը բաղկացած է ջրից, բրնձից, բուսական յուղից, ալյուրից, պահածոներից և մանկական սննդից, կաջակցի Գազայի բնակչությանը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: