ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Վրաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման հարցին․ «Հայաստանն ու Վրաստանը անվերապահ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները», - նշել է Փաշինյանը։