Միջազգային

Ճապոնիան մտադիր է թույլատրել նոր սերնդի կործանիչների վաճառքը արտերկրներին

Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ նրա կրտսեր կոալիցիոն գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունը պայմանավորվածություն են ձեռք բերել արտահանման վերահսկողությունը թուլացնելու շուրջ, ինչը թույլ կտա այլ երկրներ նորագույն կործանիչի մատակարարումը, որը մշակվում է Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։