Միջազգային

Թուրքիայի նախկին վարչապետը պահանջներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի նախկին վարչապետը պահանջներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի բացման պաշտոնական արարողության ժամանակ թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՀԿ) Ավագների խորհրդի նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ ու ԱԺ նախագահ Բինալի Յըլդըրըմը փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնի խոսքը։ 

Խոսքում Յըլդըրըմը անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապարջափակմանը, 3+3 ձևաչափին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Նա, մասնավորապես, ասել է. «Անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու բարգավաճումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կազմակերպությունները չեն կարողանում լուծում գտնել։ Ուստի անհրաժեշտ են ավելի ուժեղ ինստիտուտներ։ Հավատում ենք, որ 3+3 բանաձևը շատ կարևոր հարթակ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնման համար»։ 

Յըլդըրըմը անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»․ «Այդ միջանցքը կարևոր է թյուրքական պետությունների կազմակերպման համար։ Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար։ Զանգեզուրի միջանցքը ևս պետք է բացվի։ Հայաստանը նման հնարավորություն ունի ղարաբաղյան հարցի լուծումից հետո։ Անհրաժեշտ է բացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները, բացել Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխել։ Հայաստանի զինանշանի վրա մեր հողերն են և Արարատ լեռը։ Այն պետք է վերացվի»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական