Միջազգային

«Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության մինչև Cop29». ՄԹ վարչապետ

«Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության մինչև Cop29». ՄԹ վարչապետ

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ 

Ռիշի Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Կասպից ծովով տրանսպորտային նոր կապերին․ «Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ավելի կարևոր իրադարձություն կլիներ տեսնել Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերումը մինչև Cop29-ը», - ասել է նա:

Սունակը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են․ «Հավատում ենք, որ մինչև Cop29 Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության», - նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական