Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի հայցը և որոշել, որ նահանգները չեն կարող զրկել դաշնային ընտրություններին մասնակցող թեկնածուներին քվեարկվելու իրավունքից։

Սա մեծ հաղթանակ է Թրամփի համար, որի հակառակորդները հույս ունեին նրան զրկել տարբեր նահանգներում քվեարկվելու և ընտրիչներ ստանալու հնարավորությունից։