Միջազգային

Ադրբեջանը Սերբիայից 48 ինքնագնաց հաուբից է գնել

Ադրբեջանը ավարտել է Սերբիայի հետ 155 մմ տրամաչափի 48 «Նորա B-52NG» ինքնագնաց հաուբից գնելու մասին համաձայնագրի ստորագրումը։ 340 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ գործարքը ադրբեջանական բանակի արդիականացման ռազմավարության մաս է կազմում։ Այս մասին հայտնում է World Defense News-ը։

Հաուբիցները մշակվել են սերբական Yugoimport պաշտպանական ընկերության կողմից, սակայն համատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտ զինամթերքի հետ։ Բարելավված աերոդինամիկայով արկերը կարող են արձակվել ավելի քան 40 կմ հեռավորության վրա։