Միջազգային

Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բարբոքի հետ։

Նախարարները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։