Միջազգային

«Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը». Բայրամով

«Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ մոտ օրերս տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։ 

«Չնայած բանակցություններում որոշակի ընդմիջմանը, խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները շարունակվում էր։ Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվեց վերսկսել խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները, և ծրագրվում է առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ֆիզիկական հանդիպում»,- ասել է Բայրամովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական