Միջազգային

Ուկրաինայի գործընկերները արկեր կարող են փնտրել երրորդ երկրներում. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ Կիևի գործընկերները պետք է զինամթերք փնտրեն երրորդ երկրներում և դրանով օգնեն փոխհատուցել զինամթերքի «սովը»։ Այդ մասին նա հայտարարել է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։

«Ինչպե՞ս գոյատևել արկերի սովի շրջանում, որում մենք հայտնվել ենք այն պատճառով, որ մեր գործընկերները ժամանակին չսկսին մեծացնել արտադրությունը։ Լուծում կա, թե որտեղից կարելի է արկերը ձեռք բերել, հիմա գործընկերները պետք է արկեր գնեն երրորդ երկրներից և տեղափոխեն դրանք Ուկրաինա»,- ասել է Կուլեբան։