Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունն X-ի իր էջում գրառում է արել՝ Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք կիսում ենք ողջ ադրբեջանական ժողովրդի վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը։ Պետք է աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն»։