G7-ի երկրները կշարունակեն միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում, ասվում է G7-ի վիրտուալ գագաթնաժողովից հետո հրապարակված զեկույցում, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք նյութապես աջակցում են Ռուսաստանին, այդ թվում՝ լրացուցիչ միջոցներ կիրառելով երրորդ երկրներում գտնվող կազմակերպությունների դեմ»,- ասվում է հայտարարությունում:
Յոթնյակը նաև կոչ է արել ֆինանսական հաստատություններին զերծ մնալ ռուսական ռազմական գործողություններին աջակցելուց՝ հայտարարելով դա կանխելու համար քայլեր ձեռնարկելու իրենց մտադրության մասին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեային՝ արտահանման և Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների գնման համար, որոնք ուղղակիորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման գործունեությունը:
Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել օգնությունը Ռուսաստանի զինված ուժերին։ Մենք մտահոգություն ենք հայտնում չինական ձեռնարկություններից Ռուսաստանին զենքի և ռազմական տեխնիկայի համար երկակի նշանակության նյութերի և բաղադրամասերի մատակարարումների առնչությամբ»,- ասել են G7-ի ղեկավարները: