Միջազգային

Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար

Վրաստանը ցանկանում է ավելացնել տուգանքը Սև ծովն աղտոտելու համար։ Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովներն սկսել են փոփոխությունների քննարկում, ըստ որի՝ վնասակար, աղտոտող նյութեր, արդյունաբերական, տեխնիկական կամ այլ թափոններ կամ նյութեր ծով նետելու համար տուգանքը կկազմի 100 հազար լարի։ 

Կենցաղային աղբը կամ բալաստ ջուրը ծով նետելու համար տուգանքը կմնա նույնը՝ 5000 լարի։ Օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս ամառ։ 2023 թվականին Վրաստանի Սև ծովը 16 անգամ աղտոտվել է օտարերկրյա նավերով։