Միջազգային

Չինաստանը շահագրգռված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացմամբ. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Չինաստանը շահագրգռված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացմամբ։

«Մենք տեսնում ենք հարաբերությունների խորացման մեծ շահագրգռվածություն, որը նույնպես արտահայտվում է կոնկրետ քայլերով։ Օրինակ, մենք ունենք շատ ակտիվ առևտրատնտեսական կապեր, չինական ընկերությունները շատ ակտիվ մասնակցում են տնտեսական նախագծերին, ինչը կարևոր է համապատասխան նախագծերի ճիշտ իրականացման համար», – ասել է Վրաստանի վարչապետը։