Միջազգային

ԱՄՆ–ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պետքարտուղարի հանդիպմանը: Հարցին՝ արդյոք նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական պատասխան է տվել։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա ուղղակի քննարկել է այս երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի մարտահրավերները: Եվ մենք շարունակելու ենք խրախուսել այդ երկրներին, որ հասնեն խաղաղության համաձայնագրի։ Ես գիտեմ, որ երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, ուստի մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը՝ համաձայնության հասնելու հարցում»,– ասել է նա: