ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Պուտինի հասցեին արած հայտարարություններին՝ այն որակելով խայտառակություն։
Հիշեցնենք՝ Բայդենը Պուտինին «խելագար շան որդի» էր անվանել:
«Սա մեծ խայտառակություն է ԱՄՆ-ի համար»,- ասել է Պեսկովը՝ հավելելով. «Նման լկտի հայտարարությունները ԱՄՆ նախագահի շուրթերից հազիվ թե կարող են ինչ-որ կերպ խոցել Վլադիմիր Պուտինին։ Բայց դա մեծ խայտառակություն է հենց ԱՄՆ-ի համար։ Եթե նման երկրի նախագահը նման բառապաշար է օգտագործում, պետք է ամոթ լինի»։
Ըստ Պեսկովի՝ Բայդենը «հոլիվուդյան կովբոյի» վարքագիծ է ցուցաբերում։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Պուտինը երբեք իրեն թույլ չի տվել վիրավորական արտահայտություններ Բայդենի հասցեին: