Միջազգային

«Որոշակի հույս կա, որ հայ բնակչության մի մասը կարող է վերադառնալ ԼՂ». Զատուլին

Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղցիներն անհանգստացած են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո ապագայում ստիպված կլինեն կռվել հայկական բանակի դեմ․

«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալուց հետո այդ տարածքից չեն անհետացել ոչ պատմական, ոչ կրոնական հուշարձանները, ոչ էլ սեփականությունը, որը ստիպված են եղել լքել բնակիչները։ Որոշակի հույս կա, որ հայ բնակչության մի մասը կարող է վերադառնալ։ Բայց այն պայմանները, որոնք Ադրբեջանն այս պահին դնում է, շատերի համար անընդունելի են... սկսած Ադրբեջանի քաղաքացիության անպայման ընդունման անհրաժեշտությունից: Այսօր առկա բարդ հարաբերությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ իրենց վրա Ադրբեջանի քաղաքացիություն տարածելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ արական սեռի բնակչությունը զորակոչվի Ադրբեջանի բանակ: Հաշվի առնելով այսօրվա հակամարտությունը, այդ թվում՝ սահմանայինները, նրանք չէին ցանկանա կրակել իրենց հայրենակից զինվորների վրա», - ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը։