Ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ և բլոգեր Քյամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով: Այս մասին ադրբեջանական զլմ–ներին հայտնել է նրա փաստաբան Ալեքփեր Գարաևը։
Նրա խոսքով ՝ Քյամիլ Զեյնալլիին տեղափոխել են ոստիկանության Դոմոդեդովոյի բաժին։
Փաստաբանը նշել է, որ Կ.Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Sputnik Азербайджан-ի հաղորդմամբ՝ նա մեղադրվում է ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, դիվերսիաների և այլնի մեջ։