«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով ՝ ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի հայերին որոշակի երաշխիք կտա պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար․
«Այսօրվա դրությամբ պայմանները հարմար չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց բուն վերադարձը և այն փաստը, որ հարյուրամյակներ շարունակ հայերը ապրել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հերքվել։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը բարի կամք և ցանկություն ունի քաղաքակիրթ երևալու ամբողջ աշխարհի աչքում, նրանք պետք է մտածեն այդ մասին։ Դրա համար միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, քանի որ դա որոշակի երաշխիք է վերադարձողների համար և որոշակի երաշխիք պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար», - ասել է Զատուլինը։