Միջազգային

Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին: Նա սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին․ վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանները հայտնել են, որ նա կարող է փոխանցվել Հայաստանին։ Ֆիթնես մարզչի խոսքով՝ նրան որոնում են անցած տարվա մայիսից:

Զեյնալլին հայտնել է, որ արդեն երրորդ անգամ է լինում ՌԴ-ում, բայց նրան նոր են այս գործով ձերբակալել, և խնդրել է Ադրբեջանի աջակցությունը։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ 2020թ. Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի վիճաբանության ժամանակ հայկական կողմը Զեյնալլիին անվանել էր տեղի ունեցածի հրահրող և համակարգող։