Միջազգային

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին. հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության, Նավալնին մահացել է «Բևեռային բու» ուղղիչ գաղութում։ Նա զբոսնելուց հետո իրեն վատ է զգացել ՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ 

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ։

Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, դրական արդունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասված է ՌԴ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։

Ընդդիմադիր գործիչը 48 տարեկան էր։ 

Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր 2021թ. հունվարին, և 2022թ. դատապարտվել 19 տարվա ազատազրկման։