Միջազգային

«Ռուսաստանն է տեղի ունեցածի պատասխանատուն»․ Բլինքենը՝ Նավալնիի մահվան մասին

«Ռուսաստանն է տեղի ունեցածի պատասխանատուն»․ Բլինքենը՝ Նավալնիի մահվան մասին

Նավալնու մահը ռուսական բանտում և մեկ մարդու այդքան վախերը ցույց են տալիս, թե ներսում որքան թույլ է Պուտինի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

«Ռուսաստանն է տեղի ունեցածի պատասխանատուն։ Մենք կբանակցենք շատ այլ երկրների հետ, որոնք մտահոգված են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակով՝ հատկապես, եթե այդ լուրերը հաստատվեն»,- ասել է Բլինքենը՝ իր ցավակցությունը հայտնելով Նավալնիի ընտանիքին:

Հիշեցնենք, որ այսօր մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա մահացել է «Բևեռային բու» ուղղիչ գաղութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական