Միջազգային

ԱՄՆ Սենատը հաստատել է Իսրայելին, Ուկրաինային ու Գազային 95 մլրդ դոլարի օգնության նախագիծը

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ ընդունել է 95,3 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթի օրինագիծ։ Այն ներառում է օգնություն Ուկրաինային, Իսրայելին ու Գազային: Օրինագիծը պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատում, որտեղ շատ հանրապետականներ դեմ են Ուկրաինային հետագա օգնությանը:

Օտարերկրյա օգնության փաթեթը ներառում է միլիարդավոր դոլարներ Ուկրաինայի և Իսրայելի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն Գազայի, Հորդանանի արևմտյան ափի և Ուկրաինայի խաղաղ բնակիչներին: Ընդունված ֆինանսավորումից 14,1 միլիարդ դոլարը տրամադրվում է Իսրայելին՝ որպես ռազմական օգնություն, 9,2 միլիարդը՝ հումանիտար օգնություն, և 4,8 միլիարդ դոլարը՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին: