Միջազգային

Ֆրանսիան Իսրայել-Լիբանան բանակցություններ է առաջարկում

Ֆրանսիան գրավոր առաջարկ է ներկայացրել պաշտոնական Բեյրութին՝ ուղղված Իսրայելի հետ ռազմական գործողություններին դադարեցնելու և վիճելի լիբանանա-իսրայել սահմանի կարգավորմանը։ Ըստ «Reuters»-ի՝ Ֆրանսիան կոչ է արել մարտիկներին, ներառյալ Հեզբոլլահի էլիտար ստորաբաժանումներին, հետ քաշվել սահմանից 10 կմ (6 մղոն):

Ծրագրի նպատակն է վերջ դնել սահմանին Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահի և Իսրայելի միջև մարտերին: Ռազմական գործողություններն ընթանում են Գազայի պատերազմին զուգահեռ և անհանգստություն են առաջացնում կործանարար, համապարփակ առճակատման վերաբերյալ: