Միացյալ Նահանգները աշխատում է պատանդների գործարքի շուրջ, որը կներառի Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վեց շաբաթյա դադար։ Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ բանակցությունների հերթական փուլի համար Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեայի Կահիրե մեկնելու ֆոնին:
«ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների գործարքի վրա, որը կբերի Գազայի անհապաղ և կայուն զինադադար առնվազն վեց շաբաթով, որի ընթացքում մենք կարող ենք ժամանակ տրամադրել ավելի կայուն բան կառուցելու համար», - երկուշաբթի ասել է Բայդենը: