Միջազգային

ԵՄ-ն 5.5 մլն եվրո աջակցություն է ցուցաբերել՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքների համար

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը` հատկացնելով 5.5 մլն եվրո աջակցություն սպասարկելու համար նրանց հրատապ կարիքները։

«Արտահայտել եմ մեր հանձնառությունը աջակցելու Հայաստանի անվտանգության ու դիմադրողականության ձևավորմանը»,- հավելել է նա։