Միջազգային

«Մեր հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանում». Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. «Մեր հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանում, հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր հարաբերությունների ամբողջական շրջանակը։ Սակայն, անշուշտ, դեռ աշխատանքի տեղ ունենք։

Հոկտեմբերին ՀՀ վարչապետը Եվրախորհրդարանում ասաց, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտենալ ԵՄ-ին։ Ի պատասխան դրա, ԵՄ խորհուրդը ինձ և Հանձնաժողովին հանձնարարեց զարկ տալ ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով»,- ասել է նա։