Միջազգային

Հյուսիսային Օսեթիայում խորհուրդ են տվել չօգտագործել «Ջերմուկ»

Հյուսիսային Օսիայի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել մի կում քացախ խմելուց հետո, որն, ըստ ռուսական լրատվամիջոցների, եղել է Հայաստանից բերված հանքային ջրի՝ «Ջերմուկ»-ի, նոր, չբացված շշի մեջ։ Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն «Telegram»-ի իր ալիքում առաջարկել է դադարեցնել դրա վաճառքը տարածաշրջանում։

«Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիկավկազի մի բնակիչ «Ջերմուկ» հանքային ջուրը շշից խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել, քանի որ ջրի փոխարեն փակ շշի մեջ քացախ է եղել․ ես տեղյակ եմ իրավիճակի մասին։ Հանգամանքների պարզաբանմամբ զբաղվում են դատախազությունը, Роспотребнадзор–ը»․ ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետությունում արդեն առգրավվել է «Ջերմուկ» հանքային ջրի 24 փաթեթ, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ։ Այս հանքային ջրի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին խորհուրդ է տրվել դադարեցնել վաճառքը։