Միջազգային

Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել

Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել․

«Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով փոխհրաձգության մասին լուրերով։ Երկու կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն։ Երկխոսությունը տևական խաղաղության հասնելու միակ ճանապարհն է», - գրել է Բուրիչը։