Միջազգային

ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզության ղեկավարները Կահիրեում կհանդիպեն Կատարի վարչապետին

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը և իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան երեքշաբթի օրը Կահիրեում կհանդիպեն Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում է «Al-Qahira Al-Ikhbariya» հեռուստաալիքը։

Բըրնսը, Բարնեան և Աբդել Ռահման Ալ Թանին բանակցություններ կվարեն Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով Գազայի հատվածում զինադադարի հասնելու ուղիները։ Խորհրդակցություններին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն չի հաղորդվում։