Միջազգային

Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ

Թուրքիան և ԱՄՆ-ն ակտիվացրել են երկկողմ քաղաքական շփումները, ինչպես նաև համագործակցությունը էներգետիկայի և առևտրի ոլորտներում այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը։ Օրակարգում ընդգրկված են բարձր մակարդակի այցեր, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ։ Այդ մասին գրել է Hurriyet թերթը։

Անկարայի և Վաշինգտոնի միջև «վերականգնված վստահության ֆոնին» ակնկալվում է, որ գարնանը ԱՄՆ երկու պատվիրակություններ կայցելեն Թուրքիա՝ մշակելու էներգետիկայի, առաջին հերթին վերականգնվող էներգիայի և առևտրի ոլորտում համագործակցության հարցերը։ Ի պատասխան՝ Թուրքիայից նախատեսվում է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այցը, որին կարող է հաջորդել Էրդողանի այցը։ Հնարավոր է, որ այցը տեղի ունենա հուլիսին, երբ նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում։