Միջազգային

Պեսկովը խոսել է Պուտինի՝ Հայաստան այցի հնարավորության մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանին պաշտոնական Երևանի անդամակցությունից հետո Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցին։

«Մենք արդեն ասել ենք, որ նոր իրողություններ են՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ։ Այն իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։

Իհարկե, այստեղ կարևոր են Հայաստանի մեր գործընկերներից որոշակի հավաստիացումները։  Բայց հարցը պետք է քննարկել մեր հայ գործընկերների հետ երկխոսության շրջանակներում»,- TACC-ի հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով Հայաստան Պուտինի այցին։