Միջազգային

«Հույս ունենք, որ Ֆինլանդիայի նոր նախագահը հավասարակշռություն կպահպանի Ռուսաստանի հետ». Պեսկով

«Կրեմլը հույս ունի, որ Ֆինլանդիայի ընտրված նախագահ Ալեքսանդր Ստուբը կպահպանի հավասարակշռությունը ռուս-ֆիննական հարաբերություններում»․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռ հույս ունենք, որ պետության նոր ղեկավարը, հնարավորություն ունենալով ստանալ ամբողջ տեղեկատվությունը, ավելի հավասարակշռված մոտեցում կունենա ռուս-ֆիննական հարաբերությունների հարցին»,- ասել է նա։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան նոր նախագահի ընտրությունը համարում է «Ֆինլանդիայի ժողովրդի ինքնիշխան գործը»։ «Հետևաբար, մենք կարող ենք միայն հարգել ֆինների ընտրությունը», - ասել է նա:

«Մենք արդեն ասել ենք, որ այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչը մենք վճռական ենք անել»։