Միջազգային

Բրազիլիայում հեղաշրջման մեղադրանքով գնդապետ է ձերբակալվել

Բրազիլիայի նախկին նախագահի զինակիցների կողմից իրականացված հեղաշրջման փորձի մեղադրանքով հետախուզվող բրազիլական բանակի գնդապետ է ձերբակալվել։ Նա վերադառնում էր Միացյալ Նահանգներից:

Գնդապետ Բեռնարդո Կորեա Նետոն ժամանելուն պես ձերբակալվել է Բրազիլիայի օդանավակայանում և կալանքի տակ դրվել բանակի կայազորում։ Ոստիկանության գործողությունը ներառում էր չորս նախկին նախարարի, որոնցից երեքը պաշտոնաթող բանակի գեներալ էին, և չորս նախկին օգնականի, այդ թվում՝ գնդապետ Կորրեա Նետոյի ձերբակալությունը: