Միջազգային

Ուկրաինայում երկարաձգվել է ռազմական դրությունն ու զորահավաքը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ մինչև 2024թ․ մայիսի 13-ը երկարաձգելու մասին օրենքները։

Ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր սա Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ արդեն տասներորդ քվեարկությունն է ռազմական դրությունը երկարաձգելու վերաբերյալ։