Միջազգային

«ՌԴ խաղաղապահների տեղակայման թեման քննարկվում է Բաքվի և Մոսկվայի միջև». Եվդոկիմով

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանն ու Հայաստանի դիրքավորմանը, ապաշրջափակման հարցերին։

Դեսպանը, խոսելով Ղարաբաղում մնացած ՌԴ խաղաղապահների մասին, ասել է. «Խաղաղապահներն արդյունավետ կատարում էին, մի կողմից, Ադրբեջանի այդ տարածքի պահպանության գործառույթները, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ ներկա էին ռուս խաղաղապահներ, որոնք ապահովում էին իրենց անվտանգությունը ։

Իսկ այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են մեր խաղաղապահ զորակազմի շուրջ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները․ դրա գտնվելու ժամկետը լրանում է 2025 թվականին»։