Միջազգային

Ֆինլանդիան նորընտիր նախագահ ունի

Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Ազգային կոալիցիոն կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստուբբը. հայտնում է Ֆինլանդիայի Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Նա առաջատարն է ձայների 51,6 տոկոսով։

Նրա ընդդիմախոսը՝ նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Պեկկա Հաավիստոն, ստացել է ձայների 48,4 տոկոսը։ Նա արդեն ընդունել է պարտությունը։ Նշվում է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,6 տոկոս: