Միջազգային

Եգիպտոսը Գազա 100.000 տոննա հումանիտար օգնություն է առաքել

Եգիպտոսն անցած տարվա հոկտեմբերից Ռաֆահ անցակետով միայնակ առնվազն 100 հազար տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազայի հատված:

Այդպիսի հայտարարություն է արել երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Դուբայում Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի հետ հանդիպման ժամանակ։